Խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է մեդալներ

Խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է մեդալներ

Հայաստանի թիմը խուլերի ըմբշամարտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 3-ին, Ղրղզստանի մայ0րաքաղաք Բիշքեկում։ Հայ ըմբիշները խուլերի աշխարհի առաջնությանը մասնակցում են մարզիչներ Գագիկ Սերոբյանի, Մարտին Ալիխանյանի և Ժիրայր Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

«Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Սենիկ Սերոբյանը: Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Արման Ասատրյանը, իսկ 55 կգ քաշային Գևորգ Սողոյանը դարձել է բրոնզե մեդալակիր»,– ասված է հաղորդագրությունում:

Նշենք նաև, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը:

Հայաստանի թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծաքանակ պատվիրակությամբ է մեկնել մրցավայր: Թիմի կազմում 14 մարզիկ է ընդգրկված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում