Արգելվել է ՀՀ ներմուծել ավելի քան 70 տոննա վտանգավոր թռչնամիս

Արգելվել է ՀՀ ներմուծել ավելի քան 70 տոննա վտանգավոր թռչնամիս

Սեպտեմբերի 1-ից 6-ը ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության սահմանային վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել ավելի քան 70 տոննա վտանգավոր թռչնամիս։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Արգելվել է ՀՀ ներմուծել Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը պարունակել է լիստերիա (Listeria monocytogenes) բակտերիաներ, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում` սալմոնելաներ ցուցանիշով։

Արգելվել է նաև Վրաստանից 505,2 կգ թռչնամսի ներմուծումը։ Այն պարունակել է ախտածին մանրէներ, այդ թվում`սալմոնելաներ ցուցանիշով։

Բացի այդ, փաստաթղթային անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել Վրաստանից (ծագման երկիրը՝ Ֆրանսիա) 15 կգ կաղնու տաշեղներ՝ գինեգործության մեջ օգտագործելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում