Օգոստոսին Հայաստան գրեթե 330 հազար զբոսաշրջիկ է եկել

Օգոստոսին Հայաստան գրեթե 330 հազար զբոսաշրջիկ է եկել

Այս տարվա օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերջին մի քանի տարիների հերթական ռեկորդն է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։

Նախորդ ամիս մեր երկիր է եկել 328 հազար զբոսաշրջիկ։ Սա 2018–ից մինչ օրս գրանցված լավագույն ցուցանիշն է։ 2022թ. Հայաստան է այցելել 262 հազար, 2019թ.–ին` 288 հազար զբոսաշրջիկ։ Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանել Ռուսաստանից, երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդում` Իրանը։

Հավելենք, որ 2023թ. հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել ընդհանուր 1 միլիոն 590 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը մոտ 25%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում