Դիլիջանի թունելն առաջիկա 2 օրը փակ կլինի

Դիլիջանի թունելն առաջիկա 2 օրը փակ կլինի

Սեպտեմբերի 7-8-ին, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Թունելը փակ է հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, որի պատճառով էլ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:

Նշում են, որ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։

Փրկարար ծառայությունը նաև տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում