Հայաստանում մեկնարկել է կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը

Հայաստանում մեկնարկել է կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է TOON EXPO 2023. VOL. 2  անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսը։ Միջոցառման մասնակից ընկերություններն այցելուներին կներկայանան հատուկ առաջարկներով և B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ մասնակից կազմակերպությունների համար։

TOON EXPO 2023. VOL. 2-ը բովանդակային առումով տարբերվում է նախորդներից՝ իր մեջ ներառելով ներդրումային մեծ և տարբեր առաջարկներ։

Մասնակցելով TOON EXPO 2023 ցուցահանդեսին՝ կազմակերպություններն ունենում են լայն հնարավորություն ներկայացնելու իրենց առաջարկները նույն և հարակից ոլորտների ընկերություններին, ինչպես նաև  անմիջական կապ հաստատում պոտենցիալ հաճախորդների հետ։

Սեպտեմբերի 6-11-ն ընկած ժամանակահատվածում ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու են նաև թեմատիկ հանդիպումներ և խաղարկություններ։

TOON EXPO 2023. VOL. 2-ի շրջանակում սեպտեմբերի 6-11-ը գործելու են բազմաթիվ բացառիկ շահավետ առաջարկներ։

Մանրամասն՝ տեսանյությում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում