Խաղաղ մթերող կազմակերպությունների համար կառավարությունը նախատեսել է սուբսիդավորում
Նմանատիպ
Մեծ քանակով խաղաղ մթերող կազմակերպությունների համար ՀՀ կառավարությունը նախատեսել է սուբսիդավորում։
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 5000 տոննայից ավելի խաղող մթերողների համար 1 կգ դիմաց կնախատեսվի լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում, 10 հազար տոննայից ավելի մթերողների համար` 50 դրամ։
«Դա թույլ կտա տնտեսվարողին և՛ լավ գներով մթերել, և՛ արտաքին շուկաներում լինել մրցունակ»,– հայտարարել է նախարարը։
Քերոբյանն իր ներկայացրած նախագծերի փաթեթը հիմնավորել է նրանով, որ խաղողից արտադրված կոնյակի արտահանումը արտաքին հիմնական շուկաներ դժվարացել է, քանի որ դրամով արտահայտված խաղողի կոնյակի գինն արտարժույթով ավելի թանկ է ստացվում հիմա։
Ինչպես պարզաբանել է էկոնոմիկայի նախարարը, որոշումն ընդունվել է՝ ելնելով հիմնական սպառող երկրներում սպառողական պահանջարկի նվազման պատճառով կոնյակ արտադրողների արտահանման հետ կապված դժվարություններից։ Արդյունքում կասկածի տակ է դրվել 75 հազար տոննա կոնյակի գնումը։
Բացի այդ, տնտեսվարողները նախապատրաստվել էին այս տարի 65 հազար տոննայով ավելի քիչ խաղող մթերել, քան նախորդ տարիներին էր։
Այդ պատճառով նաև այս տարի խաղողի գնի նվազագույն սահմանաչափ է դրվել 110 դրամը։
ՀՀ կառավարությունը նախատեսել է նաև խաղողի գնում պետական ընկերության կողմից, որպեսզի մի կողմից հենց պետությունն իրականացնի կոնյակի սպիրտի արտահանումը, մյուս կողմից` խաղող մթերողներին լրացուցիչ դրամական հոսքեր տա, որպեսզի մթերումը կարողանան ամբողջ ծավալով անել։
Նա նաև նշել է, որ հանրապետությունում խաղողի խոշոր մթերողներն ընդամենը 3-4–ն են։
ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի այն դիտարկմանը, թե այս նախագծից փոքր մթերողները չեն կարող օգտվել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է` ասելով, որ ամբողջ նպատակը հենց այն է, որ այդ փոքրերը ևս ձգտեն աճել կամ իրենց արտադրանքը վաճառեն ավելի թանկ` «հենդ մեյդ» ապրանքանիշի տակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում