Վրաստանում ցույցի արդյունքում կա 6 ձերբակալված

«Ազգային շարժման» կենտորանական գրասենյակի մոտ օրերս բողոքի ցույց է կազմակերպվել «Ազատ սերունդ» կազմակերպության կողմից, որի արդյունքում ձերբակալվել է վեց մարդ:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ_ն, ձերբակալվածներից 5-ը «Ազատ սերունդ»-ի անդամենր են:

Նրանցից երեքը ձերբակալվել են համաձայն Վրաստանի վարչական օրենսգրքի 166-րդ կետի (փոքրիկ խուլիգանություն), իսկ երկուսը` նույն օրենսգրքի 173-րդ կետի (ոստիկանության պահանջներին չենթարկվել) իսկ մեկը՝ և՛ 166, և՛ 173-րդ կետերի համաձայն:

«Ազատ գոտու» անդամները եկել են «Ազգային շարժման» գրասենյակ երկու ավտոբուսներով: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ապագայում ևս շարունակելու են նման ակցիաները: Նմանատիպ մի հանրահավաք նախատեսվում է նաև մոտ օրերս՝ օրակարգում ունենալով «Ազգային շարժում» կուսակցության լուծարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում