Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ՀՀ, ապա Իրան
11/09/2023 09:36
Նմանատիպ
Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից էլ Իրան և այլ երկրներ 300 ՄՎտ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը:
«Այժմ մենք դիտարկում ենք պարզապես Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից` Իրան, և, հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել առկա ենթակառուցվածքը՝ առանց նոր շինարարության», – ասել է նա։
Շուլգինովի խոսքով՝ նախագծի բոլոր մասնակիցները հետաքրքրություն ունեն այս հարցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում