Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 2100-ից

Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 2100-ից

Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2122-ի, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով երկրի պետական ​​հեռուստատեսությունը։

Տուժածների թիվը հասել է 2421-ի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ տարերային աղետից տուժել է ավելի քան 300 հազար մարդ։

Երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մարոկկոյի կենտրոնական շրջաններում, էպիկենտրոնը Մարաքեշ-Սաֆի շրջանն էր: Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Մարաքեշից շրջակայքում գտնվող լեռնային շրջաններում։

Լրատվամիջոցները այս երկրաշարժը անվանել են Մարոկկոյի ամենամահաբեր երկրաշարժը 2004 թվականի աղետից ի վեր, երբ երկրում զոհվեց ավելի քան 600 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում