Պուտինը պատասխանել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին հարցին
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին, ասել է, որ չի կարծում, թե ինչ-որ շրջադարձ է սպասվում։
«Չեմ կարծում, թե ինչ-որ շրջադարձ է սպասվում։ Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է Պուտինը ԱՏՀ-ի լիագումար նիստում՝ պատասխանելով հարցին, թե ինչու տեղի ունեցավ «շրջադարձը» և սկսվեցին հայ-ամերիկյան զորավարժությունները։
Նա նշել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ առաջարկում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման սեփական տարբերակները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Իսկ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին հայտարարվել է զորավարժությունների սկզբի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում