Yerevan
16
+26°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Նիդեռլանդներում գտել են Վան Գոգի գողացված նկարը

Նիդեռլանդներում գտել են Վան Գոգի գողացված նկարը

Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վինսենթ Վան Գոգի նկարը, որը գողացվել էր Ամստերդամի մերձակայքում գտնվող Singer Laren թանգարանից 2020 թվականի մարտին։ Այս մասին հայտնում են Նիդեռլանդների իրավապահ մարմինները։

Վան Գոգի «Քահանայի այգին Նուենենում, գարուն» աշխատանքը, որի արժեքը գնահատվում է 3-ից 6 միլիոն եվրո, գտել է հայտնի արվեստի դետեկտիվ Արթուր Բրենդը հոլանդական ոստիկանության հետ համագործակցությամբ։

Ըստ հետախույզի՝ մի տղամարդ, ով ցանկացել է անհայտ մնալ, նկարը վերադարձրել է իրեն՝ փաթաթված բարձի երեսով և տոպրակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում