Պատժամիջոցները չեն խոչընդոտի ռուս-հյուսիսկորեական հարաբերություններին. Պեսկով
13/09/2023 13:00
Նմանատիպ
Ռուսաստանը ՄԱԿ-ում պահպանում է իր դիրքորոշումը ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների հարցում, սակայն դա չի կարող, չպետք է և չի խոչընդոտի ռուս-հյուսիսկորեական հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բացարձակապես: Ռուսաստանը պահպանում է իր դիրքերը ՄԱԿ-ում, Անվտանգության խորհրդում: Բայց դա չի կարող, չպետք է և չի խոչընդոտի ռուս-հյուսիսկորեական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է նա «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հեռուստաալիքին այն հարցին, թե ինչպես է ԿԺԴՀ-ի դեմ Ռուսաստանի պատժամիջոցների աջակցությունը կապված Փհենյանի հետ հարաբերություններ կառուցելու հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում