Ստորագրվել է ԱՊՀ–ում փողերի լվացման դեմ պայքարի համաձայնագիրը
Նմանատիպ
Հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման (լվացման) և ահաբեկչության դեմ պայքարի համար ԱՊՀ–ում կստեղծվի ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն։ Կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիրը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
Համաձայնագիրը մշակվել է Անկախ երկրների համագործակցության անդամ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի կողմից:
«Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, ռիսկերի անդրազգային գնահատման ապահովումը, տեղեկատվական համագործակցության արդյունավետության մակարդակի բարելավումը»,– ասված է համաձայնագրի հիմնավորման մեջ:
Նշվում է, որ համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց` առանց տեղեկությունները ներկայացնող կողմի համաձայնության:
Կենտրոնի տեխնիկական, կազմակերպչական և տեղեկատվական ապահովումը կիրականացվի Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում