Սիրիան կրկին բողոքում է․ արդյո՞ք արաբական գարունը սպառնում է Բաշար Ասադին
Նմանատիպ
Արաբական գարնան ուրվականը կրկին Սիրիայի փողոցներում է։ Երկրի հարավում արդեն մեկ ամիս է՝ չեն դադարում բողոքի ցույցերը։ Կենսապայմանների բարելավման պահանջների հետ մեկտեղ ավելի ու ավելի համառ են հնչում քաղաքական կարգախոսները՝ ընդհուպ կոչ անելով փոխել ռեժիմը։ Մարդիկ պատռում և այրում են Բաշար Ասադի դիմանկարները և խոստանում կանգնած մնալ մինչև հաղթական ավարտը։ Այս մասին գրում է BBC-ին։
Պարբերականի հաղորդմամբ՝ թարմ ժողովրդական հուզումները դժվար թե վերջ տան ռեժիմին. ցուցարարները չունեն ո՛չ ուժեղ առաջնորդ, ոչ էլ միացյալ շարժում, իսկ Բաշար Ասադին աջակցում են նրա դաշնակիցները՝ Ռուսաստանն ու Իրանը: Սակայն հասարակական աճող դժգոհությունը, հատկապես երբեմնի հավատարիմ կողմնակիցների շրջանում, նոր գլխացավանք կդառնա իշխող վերնախավի համար։
Վերջին կաթիլը, որը լցրեց սիրիացիների համբերության բաժակը, իշխանությունների որոշումն էր՝ չեղարկել բենզինի և մթերքի սուբսիդիաները։
Բողոքի ցույցերը հիմնականում Հարավային Էս-Սուվեյդա նահանգում են, որտեղ ապրում են դրուզները, թեև միաժամանակ ակցիաներ են տեղի ունենում Դամասկոսում և Հալեպում, ինչպես նաև Տարտուս և Լաթաքիա քաղաքներում:
Ըստ BBC-ի՝ առայժմ իշխանությունները համեմատաբար զուսպ են պատասխանում։ Ում համբերությունն ավելի շուտ կհատնի՝ Ասադի՞, թե՞ ցուցարարների, դա էլ կորոշի բողոքի ալիքի հետագա ընթացքը, կարծում են դիտորդները։
Ցուցարարների հիմնական կարգախոսներն են․ «Բաշա՛ր, հեռացի՛ր և Սիրիան ազատ կլինի», «Սիրիայի ամառը մոտ է, վե՛րջ տանք Բաշար Ասադին», «Սիրիան ախոռ չէ ։ Մենք ոչխարներ չենք»։
Ինչպես հաղորդում է BBC-ին, Սիրիայի բնակչության 90%- ն ապրում է աղքատության մեջ: ՄԱԿ-ի տվյալներով՝ 70% – ը շտապ մարդասիրական օգնության կարիք ունի ։ Առանց այդ էլ անմխիթար վիճակը վատթարացրեց այս տարվա գարնանը տեղի ունեցած հզոր երկրաշարժը։
Ինչպես վերջերս ասել Է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը, «շատ վատ տնտեսական իրավիճակն էլ ավելի է վատացել»:
Վերջին երեք ամիսների ընթացքում սիրիական լիրան կտրուկ արժեզրկվել է՝ կորցնելով իր արժեքի 80 տոկոսը։
Ներկայիս բողոքի ալիքը գլխավորող դրուզները Սիրիայում ապրող էթնիկ փոքրամասնություն են։ Նրանք չեն մասնակցել 2011 թվականի ցույցերին, քաղաքը մնացել է կառավարական ուժերի ձեռքում, իսկ դրուզների համայնքն ընդհանուր առմամբ պահպանել է չեզոքություն և հավատարմություն ռեժիմին՝ չհաշված երիտասարդներին կառավարական բանակում զինվորական ծառայության զորակոչելուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում