ԵՄ-ն թևեր է տալիս Տրանսկասպյան նախագծին

Եվրահանձաժողովը հետաքրքրված է Ադրեբջանի և Թուրքմենաստանի համատեղ Տրանսկասպյան նախագծի իրականացմամաբ: Այդ մասին ադրբեջանական ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Մալենա Մարդը:

Նրա խոսքերով, ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս Հարավային գազային միջանցք ծրագրի իրականացմանը:

ԵՄ-ի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև եռաչափ հանդիպումների ձևաչափ կա՝ նվիրված Տրանսկասպիան նախագծին: Սակայն դեռևս պարզ չէ մոտակա հանդիպման ստույգ ժամեկտները:

Շուրջ 300 կմ երկարաություն ունեցող գազամուղի միջոցով նախատեսվում է թուրքմենական գազը հասցնել Կասպիցի ադրբեջանական ափերը, որտեղից էլ հետագայում նախատեսվում է այն հասցնել դեպի Եվրոպա:

Պաշտոնական Աշխաբադը կարծում է, որ Կասպիցի հատակին խողովակաշարի անցկացման համար անհրաժեշտ է միայն նախագծի մեջ ներառված կողմերի՝ Ադրբեջանի և Թուրքմենաստանի համաձայնությունը: Ադրբեջանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր տարածքը տրամադրել ենթակառուցվածնքերի կառուցման, տրանզիտային գոտի դառնալու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում