Վեց ադրբեջանցի է մահացել ականի պայթյունից

Վեց ադրբեջանցի է մահացել ականի պայթյունից

Արցախի Մարտունու` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունից վեց ադրբեջանցի է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանցից չորսը եղել են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցներ, իսկ երկուսը եղել են ճանապարհների պետական ​​գործակալության աշխատակիցներ, որոնք պայթել են տեղում պայմանագրային աշխատանքներ կատարելիս։

ՆԳՆ աշխատակիցների անուններն արդեն հայտնի են՝ Ջամալզադե Ասիմ, Շիրինով Ռամիլ, Մահմուդով Սեյմուր և Զամանով Խազար։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը և պետական ​​անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում կատարվածի համար մեղադրում են «հայ դիվերսանտներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում