2024թ․-ին սահմանամերձ բնակավայրերին շուրջ 1 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի

2024թ․-ին սահմանամերձ բնակավայրերին շուրջ 1 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թվականի ծրագիրը, որով նախատեսվում է սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի 988 933 700 դրամ աջակցություն տրամադրել։

Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում կյանքի պայմանների բարելավումն է:

Հատկացվող գումարով սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

«Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թվականի ծրագիրն» առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում