Սա դաս է միջնորդության հարցում Արևմուտք թեքվողների համար․ Զախարովա

Սա դաս է միջնորդության հարցում Արևմուտք թեքվողների համար․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում։

«Տեսեք, թե դա ինչի է հանգեցրել։ Փարիզը փորձեց ընդհատել միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար»,- ասել է նա։

«Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց սեպ խրել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»,- նշել է դիվանագետը։

Զախարովայի խոսքով՝ դա կարող է դաս ծառայել բոլորի համար, ովքեր միջնորդության մեջ թեքվելու են դեպի Արևմուտք։

«Ի վերջո, Փարիզն այս անգամ նույնիսկ հարկ չհամարեց որևէ բառ գտնել՝ իրավիճակն ինչ-որ կերպ բացատրելու համար»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ի ցերեկը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց խաղաղապահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագրի մասին։

Կրեմլում նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան համաձայնագրի հետ կապված շատ տեխնիկական հարցեր են մնացել, սակայն կողմերն ունեն այն կնքելու բոլոր նախադրյալները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում