Այսօր բերման է ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող 84 անձ
22/09/2023 13:44
Նմանատիպ
Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացնող 84 անձի ոստիկանական բաժանմունքներ են տարել։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
«Ակցիայի 84 մասնակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար այսօր բերվել է ոստիկանություն»,- ասել են ոստիկանությունից։
Հիշեցնենք, վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Փակ են եղել Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Ամիրյան, Թումանյան փողոցները, Մոսկովյան – Մարկ Գրիգորյան խաչմերուկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում