Հայ ըմբիշները հաղթանակներ են նվաճում աշխարհի առաջնությունում

Հայ ըմբիշները հաղթանակներ են նվաճում աշխարհի առաջնությունում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկում հաղթեց ռումին Նիկու Օժոգին 10-4 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկավ նաև Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը (60 կգ)։ Ղարիբյանը մեկնարկում 9-0 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Մրցաշարի մեկնարկում Շանթ Խաչատրյանն (72 կգ) այսօր 5-1 հաշվով հաղթել էր Նարեկ Օհանյանին (Ռուսաստան, հանդես է գալիս չեզոք երկրների դրոշի ներքո)։

Այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը (77 կգ) կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում