Ռուսաստանը 2 ձեռքով կողմնակից է աբխազական երկաթուղու գործարկմանը

Ռուսատանը միշտ Վրաստան-Աբխազիա երկաթուղու վերականգնման օգտին է արտահայտվել : Այս մասին հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը:
Սակայն, նրա խոսքերով, այդ խնդիրը բացառապես քաղաքական բնույթ է կրում:

«Վրաստանի և Աբխազիայի միջև կուտակված խնդիրները պետք է քաղաքական մակարդակով լուծում ստանան: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն երկու ձեռքով կողմնակից է այդ ճանապարհի վերականգմանը»,- նշել է նա:

Յակունինը նշել է նաև, որ ապագայում այդ երկաթուղուն կարող է միանալ նաև Հայաստանը:

«Ռուսական երկաթուղիներ ընկերությունը դիտարկում է Աբխազիայի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ուղու վերականգնումը: Աբխազիայի միջոցով երկաթուղային կապի հաստատումն ընդհատված է ավելի քան քսան տարի:Այն մեծ նշանակություն ունի հարևաններ Հայաստանի և Վրաստանի համար: Սակայն կրկնում եմ դա քաղաքական հարց է, այդ պատճառով էլ անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքը»,-նշել էնա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում