Իվանյանում բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
Նմանատիպ
Իվանյանում ներկա պահին բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բանակցություններին ներկա են նաև ռուս խաղաղապահների ներկայացուցիչները։
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացրել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։
Հիշեցնենք, որ առաջին բանակցությունները կայացել են սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում։ Նախորդ հանդիպման ավարտից հետո Դավիթ Մելքումյանը շեշտել էր, որ Բաքվի հետ վերջնական համաձայնության չեն հասել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում