Total ընկերության նոր գլխավոր տնօրեն Է դարձել Պատրիկ Պույաննեն

Նավթի-գազի Total ֆրանսիական կորպորացիայի նոր գլխավոր տնօրեն Է դարձել նավթամշակման եւ նավթաքիմիայի բաժնի ղեկավար Պատրիկ Պույաննեն, ընկերության նախագահ Է ընտրվել Թիերի Դեմարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով արհմիությանը:

Total-ի նախկին ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին լույս հոկտեմբերի 21-ի գիշերը զոհվել Է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Falcon օդանավի կործանման հետեւանքով: Ըստ նախնական տեղեկատվության՝ ողբերգությունը տեղի Է ունեցել ձնահավաք մեքենայի հետ օդանավի բախումից: Ընդհանուր առմամբ զոհվել Է չորս մարդ՝ դե Մարժերին եւ անձնակազմի երեք անդամները, հաղորդել Է ՌԻա Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում