Եվրահանձնաժողովը նոր կազմ ունի
22/10/2014 15:45
Նմանատիպ
Եվրախորհրդարանի պատգամավորները հաստատել են Եվրահանձնաժողովի 2014-2019թթ. նոր կազմը՝ Ժան Կլոդ Յունկերի գլխավորությամբ։ Քվեարկությունը կայացել է հոկտեմբերի 22-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստում։ Եվրահանձնաժողովը կարող է անցնել պարտականությունների կատարմանը նոյեմբերի 1-ից, ինչպես պահանջում է Լիսաբոնյան համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախկին գլխավոր հանձնակատարը Ժոզե Մանուել Բարոզոն էր, որին փոխարինել է Յունկերը: Այս մասին տեղեկացնում է Իտար տասսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում