Արցախից Հայաստան է եկել բռնի տեղահանված 13 550 արցախցի

Արցախից Հայաստան է եկել բռնի տեղահանված 13 550 արցախցի

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում