Բժշկական թիմը ուղղաթիռով մեկնեց Ստեփանակերտ

Բժշկական թիմը ուղղաթիռով մեկնեց Ստեփանակերտ

Բժիշկների թիմը ուղղաթիռով՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, մեկնել է դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։

Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Նշվում է, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։

Երեկ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ահազանգել էր, որ տուժածների կյանքը փրկելու համար շտապ պետք է սանիտարական ավիացիա, քանի որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։

Ավելի ուշ` ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում Արցախից վիրավորների տեղափոխումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում