Բռնի տեղահանված, Հայաստան տեղափոխված մարդկանց վիճակը ծանր է․ ՄԻՊ
Նմանատիպ
Արցախից բռնի տեղահանված, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մարդկանց վիճակը ծանր է, նրանք թերսնուցված են։ Գորիսի հաշվառման կայանում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` նշելով, որ իրենց թիմը մինչ լուսաբաց տեղում աշխատել է։
«Շատ բարդ իրավիճակ է, որովհետև մեծ թվով մարդիկ են գալիս, ընդ որում` շատերը թերսնուցված են»,- ասել է Մանասյանը։
Թերսնուցման պատճառով շատերը բուժօգնության կարիք ունեն, որն արդեն տեղում տրամադրվում է քաղաքացիներին։
«Միանշանակ է, որ պատկերը շատ վատն է հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից»,- շեշտել է Մանասյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ մարդիկ են եղել, ովքեր ստիպված են եղել գիշերն ավտոմեքենաներում անցկացնել, Մանասյանը նշել է` հարցն այն է, որ շատերը հենց գիշերն են տեղ հասել։ Հաշվառումը, կարիքների գնահատումը, բուժօգնության, սննդի տրամադրումը, ապա կացարաններում տեղավորումը որոշակի ժամանակ է պահանջում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում