Անժեյ Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շարունակվում են, ինչը մեծացնում է իրավիճակի թեժացման ռիսկը և պահպանում է բարձր մակարդակի լարվածությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նրա խոսքերով, այդուհանդերձ հուլիսի վերջին և օգոստոսի սկբներին տիրող իրավիճակի հետ համեմատած այժմ ամեն ինչ շատ ավելի հանգիստ է:

Կասպրշիկը խոսել է նաև ԵԱՀԿ համանախագահների` օրեր առաջ արած հայտարարությանը` նշելով, որ համանախագահները կոչ են արել կողմերին փոքրացնել լարվածությունը և զերծ մնալ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություններից:

«Ես և իմ թիմը մանդատի համաձայն շարունակում ենք մոնիթորինգ անցկացնել շփման գծում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատանքները լարվածությունը թուլացնելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղութամբ»,-ասել է Կասպրշիկը

Հետևեք մեզ նաև Telegram-ում