Պեսկովը մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը

Պեսկովը մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը, ասել է, որ ինքը նման տեղեկություն չունի և չի կարող ոչինչ ասել այդ հարցի վերաբերյալ.

«Ինձ հայտնի չէ նրա ձերբակալության մասին, ես չգիտեմ, թե ում կողմից է նա ձերբակալվել, ձերբակալվե՞լ է արդյոք, թե՞ ոչ, ունի՞ նա ՌԴ քաղաքացիություն»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եթե Վարդանյանը ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները։

Ձերբակալության լուրը տարածվելուց հետո Ադրբեջանի ԱԱԾ-ն տարածել է Ռուբեն Վարդանյանի լուսանկարը և տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են սահմանապահ ծառայության զինվորականները ուղեկցում Վարդանյանին։

Քիչ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ արցախահայ գործարարին տարել են Բաքու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում