ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության ամրապնդումը շարունակվում է

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հետ հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում քննարկել է այն միջոցառումների փաթեթի իրագործման հարցը, որոնք նպաստում են դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը:

«Գեներալի հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել Է այդ փաթեթի կարևորությունը: Ինչպես նշել Է վրացական կառավարության ղեկավարը, Վրաստանը գնահատում Է Ամերիկայի կողմից ցուցաբերվող անսասան աջակցությունը Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին»,-հայտնել Է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:

Ամերիկացի գեներալի հետ հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն, ինչպես նաեւ Անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղար Մինդիա Ջանելիձեն:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում