ԼՂ-ից Հայաստան է ժամանել ավելի քան 65 հազար անձ
28/09/2023 10:32
Նմանատիպ
Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը հատել է 65 հազարի շեմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ բռնի տեղահանված արցախահայերը շարունակում են ժամանել Հայաստան, իսկ Ստեփանակերտից Գորիս ավտոճանապարհը դեռևս գերծանրաբեռնված վիճակում է։