Թբիլիսին կընդունի Եվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային 13-րդ փառատոնը

Եկող տարվա հուլիսի 19-24-ը Թբիլիսիում կկայանա Եվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային 13-րդ փառատոնը:

Բոլոր մարզահանգրվանները, նրանց թվում օլիմպիական ավանը կառուցվում են հատուկ այդ փառատոնի անցկացման համար: Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև (ձմեռայինում` ութ մարզաձև) բասկետբոլ, հանդբոլ, վոլեյբոլ, ձյուդո, ատլետիկա, լող, սպորտային մարմնամարզություն, հեծանվասպորտ և թենիս: Ակնկալվում է եվրոպական 49 երկրների 13-18 տարեկան ավելի քան 4 հազար պատվիրակների մասնակցությունը: Փառատոնները, մարզականից բացի, մեծ դեր են կատարում մասնակիցների կրթական, միմյանց հետ շփվել-ծանոթանալու, օլիմպիզմի ոգին ու գաղափարներն ընկալե լու համար: Միջոցառումներն անցկացվում են ՄՕԿ-ի հովանու ներքո: Բայց համալիր այս մրցաշարը կազմակերպում է Եվրոպայի օլիմպիական կոմիտեն և լիովին համապատասխանում է օլիմպիական խարտիայի պահանջներին ու հին աշխարհամասում գործող մարզական ֆեդերացիաների կանոնադրություններին:

Ծրագրում ընդգկվում են միայն օլիմպիական մարզաձևերը, և այն հաստատում է ԵՕԿ-ը: Ազգային օլիմպիական կոմիտեները բացառիկ իրավունք ունեն փառատոններում ներկայացնել իրենց երկրները: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում