Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մեկնել է Տուլա
29/09/2023 12:09
Նմանատիպ
ԱՊՀ ութ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները ժամանել են Տուլա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը։
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Տուլա քաղաքում տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։
Պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը և ներկայիս գլոբալ ռազմաքաղաքական իրավիճակը։ Ընդհանուր առմամբ հանդիպմանը կմասնակցի ութ պետություն՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում