Այս պահին սահմանին լարման միտում չի նկատվում․ ՀՀ ՊՆ
Նմանատիպ
Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը հարաբերակայնորեն կայուն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը և դինամիկային և յուրաքանչյուր փոփոխության դեպքում ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, կիրազեկեն հանրությանը։
Հարցին, թե որ ուղղություններով կան ադրբեջանական զորքերի կուտակումներ, փոխնախարարը չի ցանկացել պատասխանել։
«Կխնդրեմ բավարարվել վերջին շրջանում կառավարության նիստում և մեր կողմից հրապաակված տվյալներով։ Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ գրեթե ամբողջ սահմանագծով սահմանային գոտում է հայտնվել և եթե ադրբեջանական զորքերի կուտակումներ լինում են, դա վերաբերում է բոլոր հատվածներին․մի տեղ մի զինատեսակ ավելի, մի զինատեսակ պակաս․․․կարևորն այս պահին սահմանային իրավիճակը հարաբերակայնորեն կայուն է լարման միտում չի նկատվում»,- ասել է նա։
ԻՆչպես նաև, փոխնախարարը շեշտել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության համար շատ ցանկալի է, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում։
«Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք ու նրանք, ովքեր ցանկություն կունենան ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռնվի»,- նշել է Սարգսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում