«Մայր Հայաստանն» ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
29/09/2023 14:48
Նմանատիպ
«Մայր Հայաստան» խմբակացությունը 12 անդամից բաղկացած ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին։ Այդ մասին դաշինքն այսօր հայտարարություն է տարածել։
«Ինչպես նախապես տեղեկացրել էինք, ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը»,– նշված է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում