Խաբված ադրբեջանցիները Ալիևից են արդարություն պահանջում
Նմանատիպ
Բաքվում Ադրբեջանի նախագահի նստավայրի առջև քաղաքացիների բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակիցները պահանջում են միջոցներ ձեռնարկել «Հայան» բնակարանային շինարարական ընկերության խաբեբաների նկատմամբ:
Ակցիայի էությունը նրանումն է, որ արդեն 9 տարի մարդիկ չեն կարողանում բնակվել իրենց բնակարաններում, որոնք նրանք գնել են «Հայան» ընկերությունից, քանի որ շենքը դեռևս կառուցված չէ: Բնարականների մի մասն այդ շենքում ընդհանրապես վաճառվել է միանգամից մի քանի տերերի:
Նախագահականի ներկայացուցիչը փորձել է հանգստացնել ակցիայի մասնակիցներին` ասելով, որ նրանց բողոքը ներկայացվել է դատախազություն, որը մեկ ամսվա ընթացքում կպատասխանի: Սակայն ակցիայի մասնակից դժգոհ քաղաքացիները հայտնել են, որ իշխանությունները մշտապես իրենց նման պատասխաններ են տվել, եւ իրենք այլեւս նրանց չեն հավատում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում