Արցախի ռուսական համայնքի ղեկավարի հետ ամեն ինչ կարգին է

Արցախի ռուսական համայնքի ղեկավարի հետ ամեն ինչ կարգին է

Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա մուտք է գործել Հայաստան։ Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, որն անձամբ հեռախոսով զրուցել է հետ։

Հիմա կապը վերականգնվել է, և Բորդովը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահներն իրեն իսկապես տարել են զրուցելու (դա տեսել են Հակարի կամրջի անցակետով անցնող քաղաքացիները)։ Զրույցից հետո նրան վերադարձրել են անձնագիրը, և նա շարունակել է ճանապարհը։ Նշենք, որ Բորդովի ջանքերով Լեռնային Ղարաբաղից այդ օրերին դուրս է բերվել 406 սլավոնական ընտանիք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի՝ արդեն երկու օր կապի դուրս չգալու մասին, իսկ ականատեսներն ասել էին, որ նրան ձերբակալել են Հակարի կամրջի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում