Zen Technologies-ը հակաօդային սարքավորման պատվեր է ստացել ՀՀ ՊՆ-ից
Նմանատիպ
Հնդկական Frontliner-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հաղորդել է էլեկտրոնային պատերազմի համակարգերի լրացուցիչ պատվերի մասին՝ Հնդկաստանի զինված ուժերի կարիքների համար Zen Technologies-ի կողմից արտադրված C-UAS անօդաչու թռչող սարքին հակազդելու համար: Հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի դերը ժամանակակից պատերազմում, դա զարմանալի չէ: Այս մասին գրել է « Рыбарь» տելեգրամյան ալիքը։
Հոդվածում նշված է. «Այստեղ ավելի հետաքրքիր է մեկ այլ բան. Հեղինակը նշել է, որ Zen Technologies-ը նույն հակաօդային սարքավորման պատվեր է ստացել նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Ավելի ստույգ տեղեկատվություն չկա ո՛չ համացանցում, ո՛չ էլ Հայաստանի կառավարության պատվերներում։
Բայց եթե նույնիսկ այդպես է, միանգամայն տրամաբանական է Հայաստանի ղեկավարության կողմից հրատապ սպառնալիքներից պաշտպանվելու միջոցներ փնտրելը։ Կամիկաձե անօդաչութռչող սարքերն օգտագործվում են ամենուր, և հակաօդային պաշտպանության ստանդարտ համակարգերն ամբողջությամբ պիտանի չեն դրանց դեմ պայքարելու համար»։
Նշվում է նաև, որ անգամ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի «հակաահաբեկչական» գործողության ընթացքում բարձր ճշգրտության կամիկաձե անօդաչու թռչող սարքերը նշանակալի դեր են խաղացել Արցախի բանակի հակաօդային պաշտպանության և կապի համակարգերը ճնշելու գործում։ Ուստի էլեկտրոնային պատերազմի տեխնիկայի նկատմամբ հետաքրքրությունը հասկանալի է։
«Բացի այդ, աճում է Հնդկաստանի և Հայաստանի փոխգործակցության մակարդակը։ Դա հաստատում է հնդկական արտադրության տարբեր հրետանային համակարգերի գնումը։ Երբեմն դրանք լիովին պարզ չեն, բայց փաստը մնում է փաստ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում