ԱՀԿ-ն փորձագետներ կուղարկի Հայաստան՝ օգնելու Արցախում տուժածներին
Նմանատիպ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձագետներ կուղարկի Հայաստան՝ օգնելու Արցախում տուժածներին։
«Մենք արդեն մոբիլիզացրել ենք բժշկական պարագաներն ու միջազգային փորձը՝ օգնելու առողջապահական համակարգին հաղթահարել փախստականների հանկարծակի զանգվածային հոսքը, որոնցից շատերն ունեն հատուկ առողջապահական կարիքներ»,- ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Անրի Պ. Կլյուգեն:
Նա նշել է, որ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո ԱՀԿ-ն այրվածքների փաթեթներ է ուղարկելու ծանր այրվածքներով հիվանդներին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Տեղահանված բնակչության ընդհանուր առողջապահական կարիքները բավարարելու համար ԱՀԿ-ն նաև դեղեր է տրամադրելու ոչ վարակիչ հիվանդությունների համար, որոնք բավարար են մինչև 50,000 մարդու 3 ամսվա ընթացքում բուժելու համար:
«Մենք ակտիվացրել ենք մեր արտակարգ իրավիճակների համակարգերը և կարիքների ամբողջական գնահատումից հետո Հայաստան կուղարկենք մի շարք փորձագետների՝ հոգեկան առողջությանը, այրվածքների խնամքի, հիմնական առողջապահական ծառայությունների և արտակարգ իրավիճակների համակարգման: Մարտահրավերներն իսկապես հսկայական են, և մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կարող ենք»,- ասել է Կլյուգեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում