Վառվել է օլիմպիական կրակը

Վառվել է օլիմպիական կրակը

Աթենքի կենտրոնական մարզադաշտում վառված օլիմպիական կրակը հանձնվել է 2024 թվականին Հարավային Կորեայում IV ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի կազմակերպիչներին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Օլիմպիական կրակի վառման արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ հոսկտեմբերի 3-ին, Աթենքի պատմական սպիտակ մարմարե Պանատինաիկոս մարզադաշտում, որտեղ 1896 թվականին տեղի է ունեցել առաջին ժամանակակից օլիմպիական խաղերը: Արարողության ընթացքում երգվել է օլիմպիական հիմնը, բարձրացվել է օլիմպիական դրոշը։ Այնուհետև հնչել են Հարավային Կորեայի և Հունաստանի օրհներգերը, բարձրացվել են նրանց պետական դրոշները։

Օլիմպիական ջահը վառելուց հետո այն փոխանցվել է Հարավային Կորեայի ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Ջին Ջոն Օհին։

Նշենք, որ Հարավային Կորեան կհյուրընկալի չորրորդ ձմեռային պատանեկան խաղերը։ Առաջինը տեղի է ունեցել 2012 թվականին Ինսբրուկում (Ավստրիա), երկրորդը՝ 2016 թվականին՝ Լիլեհամերում (Նորվեգիա), երրորդը՝ 2020 թվականին՝ Լոզանում (Շվեյցարիա)։

IV ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվեն հունվարի 19-ից փետրվարի 1-ը Գանգվոն նահանգում, որտեղ էլ 2018 թվականին Փհենչհանում կայացել է մեծահասակների օլիմպիական խաղերը: Սրանք առաջին ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերն են, որոնք կանցկացվեն Ասիայում։

Սպասվում է, որ խաղերին կմասնակցեն 1900 մարզիկներ 70 երկրներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում