Ադրբեջանի Մասալի քաղաքի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի Մասալի քաղաքի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի հարավային շրջանի Մասալի քաղաքի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է APA-ն՝ հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության հաշվարկները և իրավապահ մարմինների աշխատակիցները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է շուկայի այն հատվածում, որտեղ հագուստ է վաճառվում։

Հրդեհը մեկուսացվել է, աշխատանքներ են տարվում այն ամբողջությամբ մարելու ուղղությամբ։ Տվյալների համաձայն՝ առնվազն 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Այս պահին հրդեհը մեկուսացված է, սակայն բռնկման պատճառների և այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում