Իսրայելական բանակը տարհանում է քաղաքացիներին

Իսրայելական բանակը տարհանում է քաղաքացիներին

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հետ սահմանի մոտ գտնվող բոլոր քաղաքացիների 24 ժամվա ընթացքում տարհանման մասին։ Այս մասին հայտնում է Haaretz թերթը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Դանիել Հագարիին։

«Իսրայելը 24 ժամվա ընթացքում տարհանելու է Գազայի սահմանին մոտ գտնվող քաղաքներում բնակվող բոլոր բնակիչներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հագարին հավելել է, որ մարտերը Քֆար Ազայում շարունակվում են։ Զինվորները կռվում են տեղի իսրայելական համայնքում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատելու համար։

ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Իսրայելի բանակը ոչնչացրել է ավելի քան 400 պաղեստինցի զինյալների և ձերբակալել տասնյակ գերիների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում