Իսրայելում պաշտոնապես ռազմական դրություն է
Նմանատիպ
Իսրայելի անվտանգության կաբինետը նախօրեին՝ հոկտեմբերի 7-ին, քվեարկել է երկրում պաշտոնապես պատերազմ հայտարարելու օգտին, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին։ Այսպիսով՝ երկրում պաշտոնապես հայտարարվել է ռազմական դրություն։
Այս կերպ կատարվել է երկրի Սահմանադրության պահանջը, ըստ որի, Իսրայելը չի կարող պատերազմել առանց կառավարության որոշման։
Նշենք, որ Նեթանյահուն հոկտեմբերի 7-ի առավոտյան, երբ սկսվեց հակամարտությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հետ, հրապարակային հայտարարության մեջ տեղի ունեցողը պատերազմ է անվանել, այլ ոչ թե ռազմական գործողություն։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա փոթորիկ» կոչվող ռազմական գործողության մասին:
Հոկտեմբերի 7-ից կողմերը զանգվածային հարձակումներ են իրականացնում։
Վերջին տվյալներով՝ Իսրայելում ռազմական գործողությունների զոհ է դարձել ավելի քան 600 մարդ, վիրավորվել՝ գրեթե 2 հազարը, իսկ Գազայի հատվածում՝ ավելի քան 300 զոհ և մոտ 2 հազար վիրավոր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում