Բեռլինում տեղի են ունեցել հակաիսրայելական ցույցեր ու անկարգություններ
08/10/2023 18:16
Նմանատիպ
Իսրայելի դեմ բողոքի ցույցը, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, հանգեցրել է անկարգությունների, որի հետևանքով ձերբակալվել է 40 մարդ։ Այս մասին հաղորդում է Bild-ը հրատարակչությունը։
Ցույցը կազմակերպվել է պաղեստինամետ «Սամիդուն» կազմակերպության կողմից և տեղի է ունեցել շաբաթ օրը Բեռլինի Նոյկյոլն թաղամասում։ Սկզբում ակցիայի մասնակիցները քաղցրավենիք և խմորեղեն են բաժանել՝ նշելու Իսրայելի վրա պաղեստինյան խմբավորումների հարձակումը։
Սակայն այն բանից հետո, երբ ցուցարարները սկսեցին բղավել հակասեմական և հակասիոնիստական կարգախոսներ, ոստիկանությունը ցրեց ցույցը։ Միաժամանակ ակտիվիստները շշեր ու քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ՝ թեթև վիրավորելով երկու ոստիկանի։
Արդյունքում՝ բերման է ենթարկվել 40 անձ, հարուցվել է վեց քրեական և 36 վարչական գործ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում