ԱՄՆ-ի փողերը չեն օգտագործվել Իսրայելի վրա հարձակվելու համար․ Բլինկեն

ԱՄՆ-ի փողերը չեն օգտագործվել Իսրայելի վրա հարձակվելու համար․ Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ հանրապետականների պնդումները, թե ԱՄՆ-ի փողերը կարող էին օգտագործվել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը նախապատրաստելու համար, իրականությանը չեն համապատասխանում:

«Փաստն այն է, որ ամերիկացի հարկատուների ոչ մի դոլարը չի օգտագործվել, դա եղել է իրենց սեփական (Իրան- խմբ․) միջոցները նավթի վաճառքից, որոնք եղել են Հարավային Կորեայի հաշիվներում։ Իրանն ի սկզբանե, ըստ մեր իսկ պատժամիջոցների, իրավունք ուներ դրանք օգտագործել հումանիտար նպատակներով։ Դրանք մի հաշվից մյուսին են փոխանցվել՝ ավելի հեշտ օգտագործելու համար: Այս պահի դրությամբ այդ հաշիվներից ոչ մի դոլար չի օգտագործվել»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ մի քանի հանրապետականներ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նախագահի թեկնածու, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, հայտարարել էին, որ Իսրայելի վրա հարձակումը մասամբ վճարվել է ամերիկացի հարկատուների կողմից։ Նրանց կարծիքով՝ Իրանը հարձակումը կազմակերպելու համար կարող էր օգտագործել 6 միլիարդ դոլար, որի հասանելիությունը նրան տրվել էր գերիների փոխանակման գործարքի արդյունքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում