Իրանը կպատասխանի հանրապետության դեմ ցանկացած գործողության
Նմանատիպ
Իրանը կպատասխանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողության՝ կապված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։
«Ով սպառնում է Իրանին, պետք է իմանա, որ Իրանի դեմ ցանկացած հիմար գործողություն կարժանանա կործանարար պատասխանի»,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքները՝ կապված Իսրայելի վրա հարձակման մեջ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը Իրանի ենթադրյալ աջակցության հետ։
«Իրանի դերի վերաբերյալ հարցեր բարձրացնելը նպատակ ունի շեղել հասարակության ուշադրությունը և արդարացնել նրա (Իսրայելի- խմբ․) հնարավոր գործողությունները»,- հավելել է նա։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Իրանը ձգտում է արդյոք համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ, Քանանի Չաֆին ասել է, որ «պաղեստինի ժողովուրդն է որոշում ներկա իրավիճակը»:
«Մենք որոշումներ չենք կայացնում տարածաշրջանում ոչ մի կողմի, այդ թվում՝ պաղեստինցիների համար»,- ընդգծել է նա։ Իրանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Թեհրանի ջանքերն ուղղված են պաղեստինյան ժողովրդին իսլամական երկրների աջակցությունը ապահովելուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում