Իսրայելն ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը
Նմանատիպ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ հրամայել է ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը՝ դադարեցնելով այնտեղ սննդի, գազի և էներգիայի մատակարարումը։ Պաշտպանության նախարարի ելույթը հեռարձակել է 13-րդ ալիքը։
«Ես հրամայել եմ Գազայի հատվածն ամբողջությամբ շրջափակել, չի լինի ո՛չ էլեկտրականություն, ո՛չ սնունդ, ո՛չ գազ, ամեն ինչ փակ է»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Հիշեցնենք, որ շաբաթ առավոտյան Իսրայելը ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության Գազայի հատվածից, այնուհետև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված ներկայացուցիչները ներխուժել են երկրի հարավում գտնվող սահմանային շրջաններ։
Իսրայելի պաշտպանական ուժերը պատասխանել են՝ սկսելով «Երկաթե թրեր» գործողությունը և հոկտեմբերի 7-ի երեկոյան հայտարարել բնակավայրերի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու մասին և հարձակվել սահմանի ֆորպոստների վրա:
Ինչպես նաև, իսրայելա-պաղեստինյան հակամարտության 50 տարիների ընթացքում առաջին անգամ հրեական պետության իշխանությունները որոշել են ներդնել Հիմնական օրենքի հատուկ կետ, որը նշանակում է երկրի պաշտոնական անցում պատերազմական վիճակի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում