ԱՄՆ նախագահի թեկնածուն Ադրբեջանին մեղադրել է վայրագությունների մեջ
10/10/2023 12:11
Նմանատիպ
2024 թվականի գալիք ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին Tucker Carlson-ի հաղորդաշարին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախում հայ ժողովրդի դեմ ադրբեջանական հանցագործություններին։
Նշելով, որ Ադրբեջանը Վաշինգտոնում ունի հզոր լոբբի, Ռամասվամին ընդգծել է, որ ԱՄՆ հանրությունը շատ բան չգիտի հայ-ադրբեջանական հակամարտության մասին։
«Այն, ինչ կատարվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, վայրագություն է։ Նկատի ունեմ, որ 100-120.000 քրիստոնյա հայ ժողովուրդը եկել է երկիր (Հայաստան – խմբ.) այն տեղից, որտեղ նրանք տուն են կոչել։ Շատ վայրագություններ դեռևս չեն լուսաբանվում արևմտյան մամուլում, քանի որ Ադրբեջանն ունի ուժեղ լոբբի Վաշինգտոնում», – ասել է Ռամասվամին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում