Իսրայելը զինվորականներ է տեղակայել Լիբանանի հետ սահմանին
10/10/2023 12:14
Նմանատիպ
Իսրայելը տասնյակ հազարավոր զինվորականներ է տեղակայել Լիբանանի հետ սահմանին։ Այս մասին հայտնել է ՊԲ նախկին խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը։
«Իրավիճակը Լիբանանի հետ սահմանին անկայուն է: Մենք շարունակում ենք զգոն լինել: Հեզբոլլահի հարձակման ակնկալիքով մենք տասնյակ հազարավոր լրացուցիչ զորքեր ենք մտցրել սահման՝ պահեստայիններ և կանոնավոր ստորաբաժանումներ»,- ասել է նա ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ըստ Կոնրիկուսի սահմանային գոտում իրավիճակն առայժմ «հանգիստ է». Նրա խոսքով՝ զորքերն ու պահեստայինները կենտրոնացած են Իսրայելի հարավային սահմանի երկայնքով և պատրաստ են «իրականացնել իրենց խնդիրները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում