Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հիմնական ուշադրություն է դարձվել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին։ Խորը մտահոգություն է արտահայտվել բռնության շարունակվող աճի և խաղաղ բնակչության շրջանում զոհերի աղետալի աճի կապակցությամբ։
Ընդգծվել է երկու կողմերի կրակի անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Դրան ակտիվորեն նպաստելու փոխադարձ պատրաստակամություն է հայտնվել նախագահների կողմից։ Ընդգծվել է, որ մերձավորարևելյան ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված «երկու պետություն» բանաձևի հիման վրա, որը նախատեսում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. իր մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում։
Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության առանձին հարցերի։ Երկու երկրների ղեկավարների շփումները կշարունակվեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում